20/02/2023 12:00
Թող հրապարակեն քննարկվող պայմանագիրը, և ժողովուրդը որոշի՝ խաղաղության պայմանագիրն արդյոք պե՞տք է մեզ, Արցախի ժողովուրդն ունի՞ արդյոք անվտանգության երաշխիք․ Վանեցյան
Մենք եկել, հասել ենք մի կետի, երբ երբևէ Արցախն այսքան վտանգված չի եղել, կարծում է «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Ըստ նրա՝ այսօր վտանգված է ինչպես Արցախը, այնպես էլ Հայաստանը։
«90-ականներին, երբ ոչինչ չկար, հանրությունը կարողացավ միասնությամբ հասնել հաղթանակի։ Դա հաջողվեց, քանի որ կար հավատ դեպի առաջնորդը և հաղթանակը, իսկ հիմա չկա վստահություն, և այս իրավիճակն ամենացավալին է հայ իրականության մեջ», - այսօր «Պրոֆիլ» հրատարակչության կողմից կազմակերպված և Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված «Ղարաբաղյան պրոֆիլ» համաժողովի ժամանակ ասաց Վանեցյանը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Արթուր Վանեցյանը նշեց․ «Թող հրապարակեն քննարկվող պայմանագիրը և ժողովուրդը որոշի՝ արդյոք պե՞տք է մեզ այդ խաղաղության պայմանագիրը, ունի՞ արդյոք Արցախի ժողովուրդը անվտանգության երաշխիք, թե՞ ոչ»։