20/02/2023 12:44
«Առանց Շուշի չկա Ղարաբաղ, իսկ առանց Ղարաբաղ չկա Ադրբեջան»․ Ադրբեջանն այսպես էր առաջնորդում իր ժողովրդին, իսկ Հայաստանի ու Արցախի միջև անջրպետ էր կառուցվում․ Քաղաքագետ (Տեսանյութ)
«Առանց Շուշի չկա Ղարաբաղ, իսկ առանց Ղարաբաղ չկա Ադրբեջանը»․ Ադրբեջանն այսպես էր առաջնորդում իր ժողովրդին, իսկ մեր պարագայում Հայաստանի ու Արցախի միջև անջրպետ էր կառուցվում, «Պրոֆիլ» հրատարակչության կազմակերպած և Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված «Ղարաբաղյան պրոֆիլ» համաժողովի ժամանակ նկատեց քաղաքագետ Խաչիկ Գալստյանը։
«Առանց Շուշի չկա Ղարաբաղ, իսկ առանց Ղարաբաղ չկա Ադրբեջան»․ ահա այսպես էր Ադրբեջանը առաջնորդում իր ժողովրդին, իսկ այդ ողջ ընթացքում ի՞նչ էին անում հայ ժողովրդի հետ. կեղծ դիլեմաներով կերակրում էին նրան, որը, պետք է ասել՝ պատահաբար չէր արվում։ Տարիներ շարունակ անջրպետ էր կառուցվում Հայաստանի ու Արցախի միջև, բարձր ամբիոններից հնչեցվում` մեզ պետք չէ 120.000-ը․ փորձենք փրկել Հայաստանը», - նշեց նա։
Քաղաքագետի խոսքով՝ այսօր ևս արցախյան հիմնախնդիրը փորձաքար է քաղաքակիրթ հասարակության համար, որը շարունակաբար լռում է։