21/02/2023 15:04
Կկալանավորվի՞ գեներալ Խաչատուրովը. որոշումը՝ 17:30-ին
Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանքի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի այսօր՝ 17:30-ին:
Փաստաբան Հակոբ Ենոքյանն ասաց, որ դատարանում Խաչատուրովը ելույթով է հանդես եկել, դեպքի հետ կապված մանրամասն ամեն ինչ ներկայացրել է:
Նա ասաց, թե Խաչատուրովի դեմ ոչ ոք ցուցմունք չի տվել:
Հիշեցնենք՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: Նրան մեղադրանք է ներկայացվել, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Նկատենք, որ, ըստ դատախազության, գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, ինչը ձևակերպվել է երրորդ անձի անվամբ։