21/02/2023 16:53
Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման պայմանագրին
Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման պայմանագրին, սակայն պայմանագրից դուրս չի գալիս, Դաշնային ժողովին հղած իր ուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Պայմանագրի շրջանակում աշխատանքը շարունակելու հարցին վերադառնալուց առաջ ռուսական կողմը պետք է հասկանա՝ ինչ հավակնություններ ունեն ՆԱՏՕ-ի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան և ինչպես են հաշվի առնվելու նրանց ռազմավարական արսենալները, այսինքն, Հյուսիսատլանտյան դաշինքի հարվածային ներուժը»,- ասել է Պուտինը։