21/02/2023 20:05
Գեներալ Խաչատուրովը մեծ հեղինակություն է, հաղթող հրամանատար, և սա իշխանությանը պետք է, որ մտածելու առիթ տա․ Տիգրան Աբրահամյան
Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժեց, բայց դա դեռ չի նշանակում, որ հետագա իրավական գործընթացը կգնա տրամաբանական և սրդարացի հունով, կարծիք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Դեռ պետք է հասկանալ, թե ինչ նպատակ էր իր առաջ դրել իշխանությունը, որովհետև բոլորը գիտեն, որ երբ իշխանությունն ուզում է ինչ-որ մեկին կալանավորել, ապա դրա ճանապարհները գտնում է` ճիշտ պահին, ճիշտ տեղում «հարմար» դատավորներ են հայտնվում և քաղաքական որոշումը տեղում կյանքի են կոչում:
Դժվար է ասել, թե իշխանության այս քայլը զուտ զգուշացում է՞ր, թե՞ ինչ-որ բան այնպես չգնաց, և իշխանությունն իր նպատակին չհասավ:
Կարճ ժամանակ հետո բոլոր հարցերի պատասխանը կլինի:
Համենայն դեպս, գեներալ Խաչատուրովը մեծ հեղինակություն է, հաղթող հրամանատար, և սա իշխանությանը պետք է, որ մտածելու առիթ տա»,- գրել է Տիգրան Աբրահամյանը՝ սոցցանցի իր էջում: