21/02/2023 10:07
Թեհրանը հայտարարել է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
Ըստ Իրանի ԱԳՆ-ի՝ Աբդոլլահյանն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը և հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին՝ Թեհրանում «երեք գումարած երեք» ձևաչափով Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու մասին։