21/02/2023 16:25
Լին Թրեյսիին հրավիրել են ՌԴ ԱԳՆ և դեմարշ հայտնել
ՌԴ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին հրավիրել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան դեմարշ են հայտնել՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին Վաշինգտոնի ներգրավվածության կապակցությամբ։
Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 21-ին ՌԴ ԱԳՆ կանչված ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարին դեմարշ է հայտարարվել՝ ռազմական գործողություններին Կիևի ռեժիմի կողմից հանդես եկող ԱՄՆ-ի ներգրավվածության աճի կապակցությամբ»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
ՌԴ ԱԳՆ-ում Լին Թրեյսիին հայտնել են նաև Ռուսաստանի դիրքորոշումն առ այն, որ «ԱՄՆ-ի կողմից ներկայումս վարվող ագրեսիվ քաղաքական կուրսը, որն ուղղված է Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում առճակատման խորացմանը, ապակառուցողական է»։
«Իրավիճակի լիցքաթափման համար Վաշինգտոնը պետք է քայլեր ձեռնարկի՝ ամերիկյան և ՆԱՏՕ-ի զինվորականներին ու նրանց ռազմական տեխնիկան դուրս բերելու, ինչպես նաև հակառուսական թշնամական ակտիվությունը դադարեցնելու ուղղությամբ»,- ասել են ՌԴ ԱԳՆ հրավիրված ԱՄՆ դեսպանին։