22/02/2023 12:34
Այսօր 250 մլն դոլարանոց փաթեթ է ստորագրվելու «Լիդիան Արմենիա»-ի հետ. կազդարարվի Ամուլսարի հանքի շահագործումը
Հայաստանն այսօր 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրելու «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա ասաց, թե այդ փաստաթղթով կազդարարվի Ամուլսարի հանքի շահագործումը:
«Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, այսօր` ժամը 17:00-ին, մենք փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել հանքի շահագործումը, որի վերաբերյալ վաղուց պարտավորություններ կան», - նշեց Քերոբյանը: