22/02/2023 21:19
Հասարակական վայրերում առկա ձեռքի չորացուցիչները՝ մանրէների տարածման վտանգավոր միջոց
Հարբուխից և, առհասարակ, մանրէներից զերծ մնալու առաջնային միջոցներից մեկը ձեռքերը հաճախակի լվանալն է։ Մասնագետները, սակայն, խորհուրդ են տալիս, հնարավորության դեպքում խուսափել հանրային վայրերում առկա ձեռքերի չորացուցիչներից օգտվելուց։
Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք մանրէները տարածում են` վերացնելու փոխարեն։
Ձեռքերն ավելի լավ է չորացնել թղթե սրբիչներով։ Հիշեք նաև, որ թաց ձեռքերն իրենց հերթին նույնպես մեծացնում են մանրէների տարածման հավանականությունը: Սրճարաններում, հանրային վայրերում եղած չորացուցիչները 20 անգամ ավելի շատ մանրէներ են տարածում, քան դրանք կարող են փոխանցվել օդի միջոցով: Հարկ է խուսափել նաև հասարակական վայրերում կտորե սրբիչ օգտագործելուց։ Բավական է ձեռքերը սրբել արդեն իսկ մեկ անգամ օգտագործված սրբիչով, և մանրէների տարածումն ապահովված է։
Հասարակական զուգարաններում ձեռքի չորացուցիչները մարդկանց համար վտանգավոր բակտերիաների բազմացման հիմք են հանդիսանում:
Սովորական չորացուցիչը ներծծում է հասարակական զուգարանի օդը, այնուհետև այն փչում է թաց և մաքուր ձեռքերի վրա: Օդորակիչների դեպքում նույնպես պետք է զգուշանալ: Դրանցում մշտապես խոնավ ու զով միջավայրը հիանալի ինկուբատոր է միկրոօրգանիզմների համար։ Օդորակիչը պետք է մաքրել առնվազն ամիսը մեկ կամ երկու անգամ։ Հակառակ դեպքում վտանգում եք ձեր առողջությունը և շնչում օդում տարածվող սնկային սպորները:
Ձեռքերն իսկապես մաքուր պահելու լավագույն միջոցներն են`
օգտագործել տաք ջուր, թրջել ձեռքերը, ապա օճառել,
լավ օճառել ձեռքերի ափերը, մատների արանքներն ու եղունգների հատվածը,
ձեռքերն օճառել 20 վայրկյան,
Լվացվել մաքուր հոսող ջրով։
Ձեռքերի մաքրման սանիտարահիգիենիկ միջոցները, օրինակ՝ ալկոգելը, մաքրում են միայն արտաքին կեղտը` առանց մանրէների կամ վնասակար քիմիական նյութերի վերացման։ Եթե ալկոգելը ձեռքի տակ եղած միակ միջոցն է, համոզվեք, որ դրանում պարունակվող ալկոհոլը գերազանցում է 60%-ը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։