22/02/2023 15:45
Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄէ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի և «Թավազուն» տնտեսական խորհրդի գործադիր տնօրեն Թարեք Աբդուլ Ռահիմ ալ Հոսանի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄէ միջև ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները։
Կողմերն ընդգծել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, երկկողմ համագործակցության շարունակականությունն ապահովելու կարևորությունը:
Ռոբերտ Խաչատրյանը բարձր է գնահատել «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» (IDEX&NAVDEX) ցուցահանդեսի կազմակերպումը` միջոցառումն անվանելով գլոբալ հարթակ՝ նորագույն պաշտպանական, ռազմական տեխնիկայի և համակարգերի ցուցադրման համար։