22/02/2023 10:12
«Ժողովուրդ». ԱԳՆ-ում թափուր աշխատատեղերի համար հայտարարվել է մրցույթ և փաստաթղթերի ներկայացման ժամկետները երկարացվել են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարությունում թափուր աշխատատեղեր կան, և ինչպես երևում է, դրանք զբաղեցնել չի հաջողվում: Բանն այն է, որ Արտաքին գործերի նախարարության կողմից հայտարարվել էր մրցույթ թաքուր տեղերի համալրման նատակով, և փաստաթղթերի ներկայացման ժամկետները երկարացվել են, որպեսզի մարդիկ կարողանան դիմել, և հնարավոր լինի լրացնել թափուր հաստիքները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը թվով 16 հաստիքների մասին է, դրանց թվում կան 2-րդ քարտուղարի, կցորդների, 3-րդ քարտուղարի հաստիքներ: Հայտարարության մեջ նշված են նաև պաշտոնային դրույքաչափերը: 2 տարվա աշխատանքային ստաժ ունեցող, առնված երկու օտար լեզվի գերազանց իմացությամբ 2-րդ կցորդի պաշտոնային դրույքաչափը կազմելու է 221 հազար դրամ, 3-րդ քարտուղարինը՝ 189 հազար դրամ, կցորդինն էլ՝ 163 հազար դրամ: Հասանելի է նաև հարցաշարը. բացի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերից, պետք է իմանալ, օրինակ, թե ում է Հայաստանում պատկանում իշխանությունը, ինչպես է այն իրականացվում, ով է իրականացնում նախարարության կառավարումը և այլն:
Արտաքին գործերի նախարարությունը մեկն է այն գերատեսչություններից, որտեղ թափուր հաստիքները շատ են, և ցանկացողներ չկան՝ պետական համակարգում և այս իշխանությունների հետ աշխատելու: Դա էլ հանգեցնում է մի իրավիճակի, երբ նախկին պաշտոնյաները նշանակվում են օգնականներ ու խորհրդականներ»։