22/02/2023 10:01
«Հրապարակ». Ինչո՞ւ է «Նոր Զովքը» հայտնվել ՊԵԿ թիրախում
«Հրապարակ» թերթը գրում է. ««Նոր Զովք» ՍՊԸ-ի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանին հարցրինք` ի՞նչ էր նշանակում նախորդ օրվա խուզարկությունը, ինչո՞ւ են հայտնվել ՊԵԿ թիրախում:
«Խուզարկություններն ու առգրավումները տեղի ունեցան կոպտագույն խախտումներով։ Նրանք նույնիսկ տեղեկացված չէին, թե ինչ են անում, իրավաբանական խումբը տոտալ անգրագիտություն դրսևորեց․ չէին տարբերակում պրինտերը համակարգչից, սկաները՝ ՀԴՄ սարքից, հանպատրաստից էին եկել, չունեին տեղեկատվական տեխնոլոգիաների բավարար թվով մասնագետներ․.. քննչական խմբի գործողությունների հետևանքով տնտեսվարողը կրեց էական վնաս՝ 8-10-12 ժամ մասնաճյուղերը փակ պահելով»»։