22/02/2023 19:31
Հաագայի դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը
Արդարադատության միջազգային դատարանը որոշել է, որ նախքան Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ դատարանի կողմից վերջնական որոշման կայացումը, Բաքուն պարտավոր է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան, ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան երթևեկությունն ու տեղաշարժը։
Որոշումը հրապարակել է Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։