22/02/2023 17:54
ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ն 2022 թվականի հունվար-սեպտեմբերին նվազել է 1,2%-ով
ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ն 2022 թվականի հունվար-սեպտեմբերին, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 1,2%-ով, հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։
«ԵԱՏՄ ՀՆԱ-ն 2022 թվականի առաջին 9 ամիսներին 120,8 տրիլիոն ռուբլի է կազմել, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, քիչ է 1,2%-ով և 3,1%-ով ավելին է՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ»,- նշված է ԵՏՀ հաղորդագրությունում։
Նշենք, որ ավելի վաղ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը կարծիք էր հայտնել, որ ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ի անկումը 2022 թվականի տարեկան կտրվածքով կկազմի 2-2,5 տոկոս։