23/02/2023 21:09
Ի՞նչ է ալկոհոլային դելիրիումը (белая горячка) և ինչպե՞ս է արտահայտվում
Ալկոհոլային դելիրիումը (белая горячка/ delirium tremens) ալկոհոլային պսիխոզ է, որն ընթանում է գիտակցության հալյուցինոգեն մթագնածությամբ, տեսողական հայլուցինացիաների, զառանցանքի, շարժողական գրգռվածությամբ, վախի զգացումով: Սովորաբար զարգանում է ալկոհոլի կտրուկ ընդհատման, սոմատիկ հիվանդությունների կամ վնասվածքների առկայության դեպքում:
Երեկոյան ժամերին և հատկապես գիշերը հիվանդները դառնում են չափազանց անհանգիստ, ակտիվանում է դեմքի միմիկան:
Հիվանդությունն ուղեկցվում է նաև քնի խանգարումներով, որոնք վերածվում են անքնության, զարգանում են տարբեր տեսակի հալյուցինացիաներ և զառանցանք:
Հիվանդների թվում է, թե իբրև տեսնում են անիրական իրեր և երևույթներ։ Հաճախ նշում են նաև լսողական և տեսողական, տակտիլ, հոտառական հալյուցինացիաների մասին: Ալկոհոլային դելիրիումը բնորոշ զառանցանքն արտահայտում է հալյուցինացիաներով, իսկ բովանդակությունը ավելի հաճախ լինում է հետապնդման զառանցանք:
Հիվանդները դժվարանում են հեշտությամբ կողմնորոշվել տարածքում:
Ալկոհոլային դելիրիումին բնորոշ են նաև այնպիսի ժամանակահատվածներ, երբ անհետանում է հոգեկան խանգարումների զգալի մասը: Ախտանիշների արտահայտվածությունը նվազում է ցերեկային ժամերին: Ալկոհոլային դելիրիումի տևողությունը 3-7 օր է, իսկ ապաքինումը սկսվում է կրիտիկական խորը քնից հետո:
Երբեմն այն զարգանում է հետզհետե՝ ցերեկային ժամերին՝ վիճակի բարելավմամբ, իսկ գիշերային ժամերին՝ ինքնազգացողության վատացմամբ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։