Գիտեմ, որ Արցախում իմ մնալու հետ կապված ճնշում կա, բայց ես ոչ միայն չեմ գնալու, այլև չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի. Ռուբեն Վարդանյան

23/02/2023 20:13

Գիտեմ, որ Արցախում իմ մնալու հետ կապված ճնշում կա, բայց ես ոչ միայն չեմ գնալու, այլև չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի. Ռուբեն Վարդանյան


Արցախի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում, որը վարել է նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել  ելույթով: Ռուբեն Վարդանյանի խոսքը ներկայացվում է ստորև․

«Առաջին հերթին շնորհակալ եմ միասին անցած ճանապարհի եւ պարոն նախագահի կողմից իմ նկատմամբ հավատի համար, ինձ համար դա մեծ փորձ էր:

Դուք գիտեք, որ  արդեն տասնյակ տարիներ գալիս էի Արցախ, ունեի մեծ կապեր, բայց սեպտեմբերի սկզբին հայտարարեցի, որ եկել եմ, որովհետև զգում եմ, որ մենք կանգնած ենք անդունդի եզրին՝ մինչև վերջ չգիտակցելով իրավիճակը: Ինձ համար դա Սարդարապատ էր: Երբ ասում եմ Սարդարապատ, ես հասկանում եմ ճգնաժամ, ուրիշ օրակարգ, և ինձ համարում եմ զինվոր, որն անում է ամեն ինչ, ինչ պետք է մեր հայրենիքի փրկության համար: Դրա համար, երբ  ստացա այս հրավերը, այն ինձ համար անսպասելի էր, որովհետև ինքս ինձ խոսք էի տվել, որ  պետական աշխատանքի չեմ անցնելու, բայց հասկացա, որ եթե  իմ խոսքի տեր մարդ եմ, գալիս եմ պաշտպանելու իմ հայրենիքը, չի կարող լինել՝ ուզում եմ, չեմ ուզում, կարող եմ, չեմ կարող․ եթե պետք է, ուրեմն այդպես է պետք անել:

Դա, իհարկե, դժվար որոշում էր ինձ համար: Մյուս կողմից էլ հեշտ էր, որովհետև ինքս ինձ համար որոշել էի, որ ես այստեղ եմ, մնալու եմ, ոչ մի տեղ չեմ գնալու  եւ  եթե  պետք եմ այս ուղղությամբ, ուրեմն այս ուղղությամբ կաշխատեմ, եթե ուրիշ ուղղությամբ  կարող եմ պիտանի լինել իմ հայրենիքի համար, ուրիշ ուղղությամբ կաշխատեմ:

Այդ տեսանկյունից կարող է ինձ ավելի հեշտ է և´ պաշտոնը ստանձնելը, և´ հանձնելը: Մենք պատերազմի մեջ ենք, եւ այս ուղղությամբ էր պետք պայքարել, ես հուսով եմ, որ իմ պայքարը ինչ-որ ձևով օգնել է բոլորիս՝ միասին հաղթահարելու այդ դժվարությունը:

Ուզում եմ  արձագանքել մի քանի թեզերի: Առաջինը՝ ինչու ես հրաժարական չտվեցի: Ուզում եմ, որ պարզ լինի․ ես համարել եմ, որ  զինվոր եմ,  չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից:

Երկրորդը՝ վստահ եմ, որ մենք շատ ծանր ժամանակահատվածում շատ կարևոր գործ ենք արել և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են այս ծանր  ճգնաժամի պայմաններում՝ առավոտյան ժամը 7-ից մինչև գիշերվա 2-ը, առանց հոսանքի և գազի, ցույց տալով, որ որպես թիմ, պատրաստ են ամեն ինչի: Դա ինձ համար շատ կարևոր փորձ էր, որի համար շատ շնորհակալ եմ:

Երրորդը՝ դրսի ճնշումը իսկապես շատ մեծ էր, պարոն նախագահը ավելի շատ տեղեկություն ունի և հասկանում է իրավիճակը: Բայց մենք ունենք դրսի աշխարհ և ներսի աշխարհ: Ինձ թվում էր, որ դրսի ճնշումը չի օգնում մեզ ներսում ունենալ իրավիճակ, որ զգանք, թե կարողանում ենք այս ճնշման դեմ պայքարել ավելի ուժեղ: Ես կառավարության 110 օրվա աշխատանքը ներկայացրել եմ պարոն նախագահին և պատրաստ եմ  այն ավելի մանրամասն ներկայացնել հանրությանը:

Աշխատանքն անելու համար սկզբում պետք է ճիշտ նախագիծ կազմես, էսքիզ ունենաս, հիմքը դնես, ներքին պատերը կառուցես։ Մենք տարբեր ուղղություններով արել ենք քայլեր, որոնք, իհարկե, ճգնաժամի պայմաններում բարդ էին, բայց ուրախությամբ կատարված աշխատանքի արդյունքները փոխանցում ենք պարոն Ներսիսյանին և հույս ունենք, որ նա այդ ուղղություններով աշխատանքները կշարունակի։

Գիտեմ, որ իմ՝ Արցախում մնալու հետ կապված ճնշում կա, բայց նշեմ, որ ես ոչ միայն չեմ գնալու, այլեւ չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի։ Ես ուրախությամբ կշարունակեմ զբաղվել այն գործունեությամբ, որն իրականացրել եմ մինչ այս։ Մեր հիմնադրամը՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը, արդեն բավականին  ծրագրեր արել է։ Պետք է ասեմ, որ դա պետական և մասնավոր հատվածի, Հայաստանի, Սփյուռքի, հայկական և ոչ հայկական հասարակական կազմակերպությունների միջև շատ կարևոր համագործակցության օրինակ էր։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է, որովհետև եթե մենք խոսում ենք ապագայի մասին, շատ կարևոր է, որ այդ համագործակցությունը շարունակվի։

Մենք շարունակելու ենք ներդնել մեր ջանքերը և մեծ աշխատանք ենք անելու, որ հնարավորինս շատ հայեր գան Արցախ, որպեսզի  ոչ միայն արցախահայերը միայնակ չզգան իրենց, այլև նրանք, որոնք հեռացել են Արցախից տարբեր ժամանակներում, այս ճգնաժամի ժամանակ վերադառնան՝ ավելի ուժեղացնելով մեր հայրենիքը։

Ինչպես արդեն նշել եմ, մենք ունենք ֆինանսական, կառավարման, ինչպես նաև հաջորդ ձմռանը նախապատրաստվելու խնդիրներ։ Այս ընթացքում մենք բավականաչափ փորձ կուտակեցինք, հասկացանք մեր բացթողումները, արձանագրեցինք, թե որ ուղղություններով են աշխատանքները կատարվել թերի։ Շատ կարևոր է, որ այս ամենից դասեր քաղենք և ամեն ինչ անենք, որ այդ թերացումները չկրկնվեն՝ թե՛ պարենի, թե՛ վառելիքի և թե՛ այլ խնդիրների հետ կապված։ Հիմա մենք շատ ավելի լավ ենք պատկերացնում իրավիճակը, քան մինչեւ շրջափակումը։

Ֆինանսական, կառավարման և այլ հարցերից ավելի կարևոր էր այն արձանագրումը, որ Ադրբեջանը, որը հույս ուներ մեզ ծնկի բերել, կոտրել, չարաչար սխալվեց։ Ադրբեջանը տեսավ, որ մենք դարձանք ավելի միասնական, և անգամ վերացան անտարբերության դրսևորումները։ Իսկապես շատ ոգևորիչ էր լսել, թե ինչպես էին մարդիկ տարբեր համայնքներում ասում՝ մենք պատրաստ ենք դիմանալ առանց գազի ու լույսի, միայն թե մեզ մի դավաճանեք և եկեք շարունակենք պայքարը։

Իսկապես շատ ծանր է ձեր պատասխանատվությունը, որպես նախագահ, որն ընտրվել է պատերազմից  չորս ամիս առաջ, շատ ծանր վիճակում եք, այսքան ժամանակ տանում եք այդ ծանրությունը։

Ես վստահաբար եմ ասում, որ հաջողության հասնելու համար պետք է մոտեցումը լինի համակարգային․ եթե չենք կառուցում համակարգ, եթե չենք ներդնում թափանցիկ, հետևողականորեն ստեղծված մեխանիզմներ, շատ դժվար է հասնել հաջողության։

Քննարկման թեմա չէ նաև այն, որ որևէ անձ չի կարող ավելի կարևոր լինել, քան մեր հայրենիքը։

Շատ կարևոր է նաև վստահությունը, հուսով եմ՝ մեր խոսքն իր արժեքն իսկապես չի կորցրել։ Ես վերանայեցի Ձեր ելույթները պատերազմից հետո, շատ փայլուն, խորը ելույթներ էին, պարո՛ն նախագահ։ Ես վստահ եմ, որ Ձեր խոսքերի տակ հիմա էլ կստորագրեք, պարզապես կցանկանայի, որ այդ խոսքերը գործի վերածվեին, շատ կարևոր է, որ մարդիկ չկորցնեն հավատն այդ խոսքերի նկատմամբ։

Ցավալի է, բայց իսկապես երբեմն մենք չենք կարող ասել այն, ինչը ցանկանում ենք, կամ ստիպված ենք դիմել այլաբանության։ Այդուհանդերձ, մարդիկ պետք է հավատան մեր խոսքին ու գործին։

Ես՝ որպես մարդ, որը մինչ այս 112 օրը չէր աշխատել պետական համակարգում, հասկացա, որ Արցախում կա ուժեղ կառավարման համակարգ, մեծամասամբ նվիրյալ պետական ծառայողներ։ Ամեն դեպքում այն մարտահրավերները, որոնք կան, մենք չեն կարող հաղթահարել միայն կառավարության ջանքերով։

Այն խնդիրները, որոնք մենք ունենք ֆինանսների, անվտանգության, սուբյեկտայնության վերաբերյալ, պահանջում են շատ լուրջ համագործակցություն, այդ պատճառով ես հույս ունեմ, որ մենք սրա կարևորությունը կհասկանանք, երբ կփորձենք օգտագործել Սփյուռքի ներուժը։

Քաղաքական դաշտն ունի իր օրենքները, և հնարավոր է, որ եթե մենք չլինեինք շրջափակման մեջ, այս ամենին այլ կերպ նայեինք։

Իմ ամենամեծ դժվարությունն այն է, որ ես չեմ կարողացել ապացուցել և բացատրել երկու բան, որ սա նորմալ իրավիճակ չէ, իսկ ճգնաժամն իր օրենքներն ունի։ Դա, թերևս, իմ ամենամեծ բացթողումներից մեկն է եղել։

Մյուս դժվարությունն այն էր, որ չկարողացա բացատրել, որ պայքար՝  նշանակում է, որ մենք ամեն օր հասկանանք, թե որոնք են մեր թույլ և ուժեղ կողմերը, ինչպես պետք է ամրապնդենք մեր դիրքերը,  ինչպես կարողանանք օգտագործել մեր սահմանափակ ռեսուրսները։

Մեր պայքարը միայն զենքով չէ, և՛ տնտեսության, և՛ տեղեկատվության դաշտում է: Այս 112 օրը բերեց փոփոխություններ, որոնք անխուսափելիորեն ցույց տվեցին նոր իրավիճակ, նոր Արցախ:

Մի կողմից, մենք բոլորս մի նավակի մեջ էինք, և այդ նավակը մեզ բոլորիս միացրեց, բայց մյուս կողմից, մենք տեսանք անթույլատրելի օրինակներ, որոնց մասին ես բարձրաձայնել եմ, որ մարդկանց մի հատվածի մոտ չկա այդ  անթույլատրելիության գիտակցումը. երբ, օրինակ,  դու ճգնաժամային  իրավիճակում բարձրաստիճան պաշտոնյաներին ուղարկում ես բանջարեղեն և մրգեր՝ ինքդ լինելով բարձրաստիճան պաշտոնյա... Հարցն այն չէ, որ դա լավ բան չէ, հարցն այն է, որ այդ մի քանի տասնյակ մարդուց միայն մի քանի հոգին դա հետ ուղարկեցին՝ երևույթը համարելով անընդունելի: Ինձ համար ցավալի է, որ այս շրջափակման մեջ անանաս կամ թարմ վարդեր բերելը նորմալ է ընդունվում, բայց, իհարկե, ես գիտեմ, որ այդ մարդկանց թիվը փոքր է: Ինձ ավելի շատ անհանգստացում է  ոչ թե նրանց արածը, այլ այն, որ մենք դա նորմալ ենք համարում: Երկրորդը, պատժելու մեխանիզմը չկար: Մենք  պարոն Ներսիսյանի հետ այդ հարցը շատ ենք քննարկել՝ այս իրավիճակում ինչն է պատժելի, ինչը՝ ոչ:

Ինձ համար չկան նախկիններ, սորոսականներ, կան մարդիկ, ովքեր պատրաստ են այս ռազմական իրավիճակում գործ անել, և ովքեր պատրաստ են, իրար հետ մեջք մեջքի տված, առաջ գնալ, հետ չենք նայում: Ովքեր պատրաստ չեն, իրենք պետք է կամ պատժվեն կամ դուրս գան այստեղից, որովհետև չպետք է խանգարեն մեր գործին:

Իմ մոտեցումը գուցե շատ կտրուկ էր, բայց ես չեմ ափսոսում դրա համար: Վերջերս Նժդեհի գիրքն էի կարդում, հետաքրքիր էր տեսնել, որ 100 տարի առաջ Նժդեհը նույն բանի մասին է գրել: Ես ուզում եմ մի փոքր բան կարդալ նրա հիշողություններից. «Այլ պիտի լիներ հայության ճակատագիրը, եթե նրա ղեկավարները ներքին իրարակերությամբ զբաղվելու փոխարեն կռիվ հայտարարած լինեին իրենց թերությունների դեմ»: Ես ինքս գիտեմ, որ կատարյալ ղեկավար չեմ եղել, սխալներ եմ արել, բայց ես եղել եմ անկեղծ, ես եղել եմ հայրենասեր, ես եղել եմ ավելի պահանջկոտ ինքս իմ նկատմամբ, քան ուրիշների:

Պարոն նախագահ, ես ուզում եմ ասել, որ մենք երջանիկ ենք այստեղ, որովհետև ֆանտաստիկ ժողովուրդ ունենք, այդ ժողովուրդը ցույց տվեց, որ ամեն ինչի կարող է դիմանալ, պատրաստ է պայքարելու, պատրաստ է մեր հետևից գնալու, և դա իսկապես մեծ պատիվ է, որ ես ունեի հնարավորություն, եւ այդ մարդկանց հետ շփումից հասկացա, թե որքան ուժեղ է արցախցին, հասկացա արցախցու և այլ տեղերում ապրող հայերի տարբերությունը: Դա շատ ոգևորիչ է:

Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթարահել Ադրբեջանի կողմից կիրառվող «սալյամի» ռազմավարությունը, որը շատ վտանգավոր է: Ես վստահ եմ, որ ընտրության ճանապարհը ոչ թե մեկ հոգի պետք է ունենա, կամ անվտանգության խորհուրդը, կամ մի քանի հարյուր հոգի, այլ ամբողջ ժողովուրդը պետք  է կայացնի շատ ծանր ու պատասխանատու որոշումը, որի մասին մենք խոսել ենք և՛ շրջափակումից առաջ, և՛ շրջափակման ժամանակ, և՛ հանրահավաքի ժամանակ:

Մենք բոլորս մարդիկ ենք, ովքեր ունեն իրենց թերությունները: Ես հուսով եմ, որ եթե  ինչ-որ մեկին առանց գիտակցելու նեղացրել եմ, ներողամիտ կլինեք, եթե ինչ-որ բան չեմ ասել կամ արել, պատրաստ եմ և՛ քննադատություն, և՛ խորհուրդ լսելու, որովհետև ես միշտ սովորել եմ ուրիշներից:

Ես աշխատելու եմ այստեղ, մնալու եմ ձեր կողքին: Շնորհակալություն, պարոն նախագահ, ամեն ինչի համար, չնայած, իսկապես, մենք ունենք տարաձայնություններ տարբեր մոտեցումներում, բայց ընդհանուր գաղափարը, որ մենք ունենք կարմիր գծեր, որ ոչ մեկին չի կարելի անցնել դրանք: Այդ կարմիր գծերը շատ կարևոր են մեր արժանապատվության, Արցախը հայկական, անկախ և արժանապատիվ պահելու համար: Ես վստահ եմ, որ մենք այդ ճանապարհը միասին ենք հաղթահարելու»: 

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:15 Բոուենի հիվանդություն. բուժման տարբեր մեթոդներ կան Այսօր, 21:57 Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին Այսօր, 21:35 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին Այսօր, 21:21 Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկը Այսօր, 20:55 Առաջարկել են 5 ոստիկանի ազատել ծառայությունից Այսօր, 20:32 ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա Այսօր, 20:10 Մալաթիայում թմրամոլի են ձերբակալել․ կասկածում են, որ նաև մեքենաների հայելիներ է գողանում Այսօր, 19:53 Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Հայաստանի գործող վարչախումբը ոչ մի կերպ չի հակազդում․ «Հայաքվե» Այսօր, 19:28 Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել համագործակցել Այսօր, 19:07 Ռուսաստանին հրադադարը ձեռնտու չէ․ Լավրով Այսօր, 18:45 Իջման Սուրբ Սեղանի առջև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաներին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել (Տեսանյութ) Այսօր, 18:28 Բուժական սովապահության առանձնահատկությունները. Ինչ անել, որ օրգանիզմին վնաս չհասցվի Այսօր, 18:10 Մալուխներ ու սարքավորումներ են գողացել Մասիսում գտնվող գործարանի տարածքից Այսօր, 17:54 Հունվարի որ օրերին 12-րդ դասարանցիները պետական ավարտական քննություններ կհանձնեն Այսօր, 17:38 Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան Պետրոսյանը Այսօր, 17:24 Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները Այսօր, 17:08 «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում Այսօր, 16:53 «Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի ապրողների թվով էր հաշվարկվում»․ Արթուր Խաչատրյանը՝ նոր թանկացման մասին Այսօր, 16:38 Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել Այսօր, 16:30 Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ Այսօր, 16:27 Արթիկի 17-ամյա բնակիչը 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու Այսօր, 16:17 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին Այսօր, 16:15 Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց Այսօր, 16:08 Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով Այսօր, 16:00 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «անիծել» է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան Այսօր, 15:51 Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան Այսօր, 15:43 ՀՀ-ում տրամաբանությունը «թարս է աշխատում». ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի. Կոնջորյան (Տեսանյութ) Այսօր, 15:38 Բարև ձեզ, այսպես կոչված, սպորտային լրագրողներ. Փաշիկ Ալավերդյանը նեղվել էր մարզական լրագրողների քվեարկության արդյունքներից Այսօր, 15:32 Պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել. վարչապետն ասել է, թե ինչու չի մեկնել ՌԴ. Կոնջորյան (Տեսանյութ) Այսօր, 15:15 ԱՊՀ երկրների հետ ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 10,6%-ով և կազմել 93 մլրդ դոլարից մի փոքր ավելի Այսօր, 15:08 Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 7 վթար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել վնասվածքներ Այսօր, 14:55 Առկա պարտքը հաշվանցելու որոշակի երկխոսություն կա ռուսների հետ. Հովհաննիսյան Այսօր, 14:46 Ռուսները դիտարկում են Հայաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու տարբերակը Այսօր, 14:39 Պուտինը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ Այսօր, 14:36 Կրոնական խորհրդանիշները վերադառնում են, հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ Դաջալը վաղուց ՀՀ-ում է. Դանիելյան Այսօր, 14:22 Շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Այսօր, 13:48 Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել. Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին Այսօր, 13:46 Վրաստանում ադրբեջանցի զինծառայող է մահացել Այսօր, 13:37 Կրեմլից ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի վաղը կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Այսօր, 13:28 Պաշտոնը ստանձնելուց առաջ պարտքով փող վերցնելը կոռուպցիա՞ է. հայտարարագրում վրիպակ է եղել. Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 12:53 Բյուջեի եկամուտների գծով 200մլրդ դրամի աննախադեպ թերակատարման վրա ազդել է մի քանի գործոն. նախարար Այսօր, 12:37 ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր Այսօր, 12:27 Հույս ունենք, որ եկամտահարկի վերադարձի սահմանափակումից շինարարությունը չի դադարելու և տեմպը տեղափոխվելու է Երևանից դուրս. Նախարար Այսօր, 12:11 Ադրբեջանական ինքնաթիռի վթարի պատճառով Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու Այսօր, 12:03 «Նրանք բարձր պահեցին Իրանի պատիվը»․ նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներին Այսօր, 12:00 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ Այսօր, 11:58 Այո՛, հնարավոր է ինչ-որ մարդիկ դեռևս կարողանան գործել ստվերի դաշտում, բայց դա ավելի ռիսկային ու ծախսատար է դարձել. Նախարար Այսօր, 11:47 Նիկոլ Փաշինյանը սպասում է COVID թեստի բացասական արդյունքի վերահաստատմանը. նախկին նախագահներին բանավեճի օր և ժամ առաջարկված չէր Այսօր, 11:38 Երևանում օդի աղտոտվածության մասին տվյալների աղբյուրները որևէ կերպ չեն կարող համարվել հավաստի և պրոֆեսիոնալ. Արսեն Թորոսյան Այսօր, 11:34 Գնումների ոլորտում մեծ հաջողություն ունենք, նվազել են մեկ անձից գնումները. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:27 Շատ դրվագներում շատ հոգատար ենք հանրության վճարած ցանկացած դրամի հանդեպ. Ֆինանսների նախարար (Տեսանյութ) Այսօր, 11:20 Փաշինյանի և կնոջ ռեալիթի շոու հիշեցնող ակտիվությունը պետք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստվող նոր զիջումների համատեքստում. Իշխան Սաղաթելյան Այսօր, 11:15 Ամանորին հրաշք չի լինի, եթե պատրաստ չենք հրաշք գործելու.Տեր Եսայի քահանա Արթենյան Այսօր, 11:10 Հայտնաբերվել են սմարթֆոններ և արգելված այլ իրեր ու պարագաներ. ՌՈ-ն 2024-ին զորամասերում և մարտական հենակետերում անցկացրել է 6842 կանխարգելիչ միջոցառումներ և անակնկալ ստուգայցեր Այսօր, 11:07 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում Այսօր, 11:03 2024-ին մեր աշխատանքը կարելի է գնահատել հաջողված. պետական պարտքի մակարդակը սպասվում է 50%-ի շրջանակներում. Ֆինանսների նախարար (Տեսանյութ) Այսօր, 10:56 Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը Այսօր, 10:48 Քանի՞ չվերթ է իրականացվել Երևանից Բաքու վերջին 5 տարում Այսօր, 10:36 ՄՊՀ-ն բենզալցակայանների է տուգանել՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար Այսօր, 10:32 Բախվել են թիվ 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ Այսօր, 10:28 Հրդեհ՝ մեքենայում․ վիրավոր կա, իսկ մեքենան վերածվել է մոխրակույտի Այսօր, 10:23 Ադրբեջանը ոչ միայն մարսել է իր ագրեսիվ գործողությունները, այլև տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:13 Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում. Լուազո Այսօր, 10:01 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Այսօր, 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:51 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:43 Ներկայացվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները․ ՊՆ Այսօր, 09:02 «Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը Այսօր, 08:58 «Ժողովուրդ». ՀՀ իրավապահները կոկաինի գործով իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ Այսօր, 08:57 «Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը մինչև պատգամավոր դառնալը, եղել է հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից Այսօր, 08:53 «Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ Այսօր, 07:10 Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկների ղեկավարների գագաթնաժողովին, նա քովիդի դրական ախտորոշում է ունեցել 24/12/2024 22:15 Շարժիչ նեյրոնի հիվանդություն․ ախտանշանները 24/12/2024 22:04 Ձյուն կգա 24/12/2024 21:44 Իր իշխանության 6 տարիներին, ճակատագրական որոշումներ կայացնելիս, Նիկոլի մտքով ինչու՞ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետևանքների մասին․ Զաքարյան 24/12/2024 21:33 Ռուսական կողմը կրակի տակ է պահում կարևոր մայրուղիներից մեկը, որտեղով իրականացվում են Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումները 24/12/2024 21:14 Ամենայն Հայոց կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին 24/12/2024 20:55 Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր կարծիքին 24/12/2024 20:25 Հնդկաստանում հայտարարել են՝ իրենց դրոշը կծածանվի Լուսնի վրա 24/12/2024 20:04 Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն 24/12/2024 19:42 «Հանուն Եռաբլուրում հանգչող տղաների՝ թույլ չեմ տալու, որ Փաշինյանը խաբի ժողովրդին»․ Վարդան Օսկանյանը հանրային բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) 24/12/2024 19:20 Հայաստանում 6 օրում 235 արտակարգ դեպք է տեղի ունեցել․ զոհվել է 11 մարդ 24/12/2024 18:58 Ուզում եմ ավելին. Թիկնիզյան 24/12/2024 18:39 Սիրիայում իշխանությունը վերցրած ուժը կքննարկի ԼԳԲՏ անձանց, կանանց հագուստին, ալկոհոլին վերաբերող հարցեր 24/12/2024 18:24 Շյոգրենի համախտանիշ. ինչ հետազոտություններ են անհրաժեշտ 24/12/2024 18:07 Կոշի բնակիչը մտել է գեղեցկության սրահ ու գողացել թանկարժեք բջջային հեռախոս 24/12/2024 17:52 Տան նկուղում մոտ 13 կգ կանեփանման զանգված է պահել 24/12/2024 17:32 Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր․ «Լույս» հիմնադրամը ուսումնասիրել է Երևան քաղաքի բյուջեն 24/12/2024 17:15 Վթար Գառնիում․ Զոհեր կան 24/12/2024 17:00 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 24/12/2024 16:46 Հանրությանը չհաջողվեց համոզել, որ Արցախի վախճանի մեղավորները նախկին նախագահներն են, իսկ ընտրությունները մոտենում են, և կլիենտը սկսել է նյարդայնանալ․ Լևոն Զուրաբյան 24/12/2024 16:36 Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն 24/12/2024 16:34 15 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ 24/12/2024 16:30 Երևանի ավագանին հաստատել է քաղաքի զարգացման 2025 թվականի ծրագիրը 24/12/2024 16:28 «Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Նախարար 24/12/2024 16:24 Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը