23/02/2023 15:00
Վահան Քերոբյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, ինչպես նաև նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Արման Խոջոյանը։
Վահան Քերոբյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը ընդլայնել համագործակցության շրջանակները:
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ներդրումային նոր ծրագրերի ֆինանսավորման հնարավորությանը, Կանաչ տաքսոնոմիայի մշակմանը, «Կանաչ Հայաստան» հարթակի շրջանակում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։