23/02/2023 13:09
ԱՄՆ-ն ու դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը ենթարկվի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը. Փալոն
Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հաստատում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հակասում է միջազգային իրավունքին և պետք է անհապաղ դադարեցվի, այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։
«ԱՄՆ պետքարտուղարությունը և մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը ենթարկվի այս որոշմանը և թույլ տա մարդկանց և ապրանքների ազատ հոսքը դեպի Արցախ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսականը:
Հիշեցնենք՝ դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: