23/02/2023 19:23
Դահուկավազքի աշխարհի առաջնության որակավորման փուլում հայ դահուկորդները զբաղեցրել են 3-րդ և 7-րդ տեղերը
Սլովենիայի Պլանիցա քաղաքում մեկնարկել է դահուկավազքի աշխարհի առաջնությունը, տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքէջից։
Ընթանում են որակավորման փուլի մրցաշարերը: Ազատ ոճում հայ դահուկորդներ Սպարտակ Ոսկանյանը (10 կմ) և Աննա Ռաշոյանը (5 կմ) զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և յոթերորդ տեղերը: Նրանք բարձր վարկանիշ ունեցող հայկական թիմի առաջատարներ Միքայել Միքայելյանի, Կատյա Գալստյանի հետ հիմնական փուլում կպայքարեն աշխարհի առաջնությունում խաղարկվող մեդալների համար:
Սպարտակ Ոսկանյանը և Աննա Ռաշոյանը այսօր կմրցեն արագավազքի որակավորման փուլում: Լավագույն 30 դահուկորդները իրավունք կստանան հանդես գալ եզրափակչում: