23/02/2023 15:28
Պարզաբանվել են Արցախի շրջափակման հետևանքով ծագած խնդիրների լուծման ուղղությամբ քայլերը․ ԱՀ նախագահը մասնակցել է ԱԺ լիագումար նիստին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին մասնակցել է Արցախի Ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակներում Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին:
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը և կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, պարզաբանել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ծագած խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը: