24/02/2023 20:17
Օրգանիզմի ջրազրկման հիմնական պատճառները
Մեր օրգանիզմի մոտ 60 %-ը ջուր է, և միևնույն է, այն երբեմն ջրազրկվում և պաշարների ավելացման կարիք է զգում:
Դեհիդրատացիայի հետևյալ հինգ պատճառներին ուշադրությամբ հետևելու դեպքում, կարել է ժամանակին կանխել խնդիրը՝
Դիաբետ
Չախտորոշված շաքարային դիաբետի կամ դիաբետի ոչ ադեկվատ բուժման հետևանքով արյան մեջ գլյուկոզի պարունակությունը բարձր է լինում: Օրգանիզմը փորձում է միզարձակության հաճախացման շնորհիվ ազատվել հավելյալ գլյուկոզից, ինչն էլ մարդուն ջրազրկման վտանգին է ենթարկում: Այս պարագայում անհրաժեշտ է խոսել համապատասխան բժշկի կամ էնդիկրինոլոգի հետ։
Ալկոհոլ
Խմելը դիուրետիկ էֆեկտ ունի, ստիպում է արագ կորցնել հեղուկը, միևնույն ժամանակ անկարող դարձնելով ընկալել, որ ջրազրկվում եք, ինչն իրավիճակն ավելի է բարդացնում:
Մեծ բարձրություն
Մեծ բարձրություններում ավելի արագ ենք ջրազրկվում: Պատճառն այն է, որ օրգանիզմը փորձում է հարմարվել նոր միջավայրին, բարձրացնելով հեղուկների էքսկրեցիան ու հաճախացնելով շնչառությունը (ինչի հետևանքով ավելի շատ գոլորշի ենք արտաշնչում):
Հղիություն
Հղի կնոջ օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխություններից են նաև շրջանառվող արյան ծավալի ու սրտի արտամղման մեծացումը: Դրանք նույնպես բարձրացնում են ջրի պահանջը:
Սթրես
Երկարատև սթրեսը սպառում է մակերիկամները (որոնք արտազատում են սթրեսի հորմոնները): Դա բացասական է ազդում օրգանիզմում հեղուկների մակարդակի կառավարման վրա՝ հանգեցնելով Էլեկտրոլիտների մակարդակի նվազման ու ջրազրկման։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։