24/02/2023 11:06
Մենք բարձր ենք գնահատում Էստոնիայի պատրաստակամությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալասին՝ ազգային տոնի առթիվ:
«Շնորհավորում եմ Ձեզ Էստոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Կցանկանայի գոհունակությամբ նշել Հայաստանի և Էստոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը ինչպես քաղաքական, այնպես էլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ տնտեսության տարբեր բնագավառներում։
Մենք բարձր ենք գնահատում Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկի՝ Էստոնիայի պատրաստակամությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և հանրային կառավարման բարելավման գործընթացներին աջակցելու գործում։
Կարևորում ենք նաև Էստոնիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացման, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործում։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Էստոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,- ասված է ուղերձում: