24/02/2023 11:14
Արցախի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է. Բագրատ Սրբազան
Մեզ համար, մեր գոյության, գիտակցության, մեր ինքնության համար այսօր և ընդհանրապես Արցախը և Արցախի ողջ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի են, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Սա այն բացարձակ սահմանագիծն է, որից այն կողմ ուղղակիորեն չենք կարող անցնել։ Արցախի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է։ Ուզում եմ բոլորիս շնորհավորել այն խիզախումի համար, որ 35 տարի առաջ այս օրերին ապրում էր մեր ողջ ժողովուրդը` միտված լինելով Արցախի և մեր կյանքի ազատագրությանը` լայն իմաստով։ Վերստին հաստատում ենք, որ մենք կոչված չենք վերջնականապես պարտվելու, այլ կոչված ենք այդ պարտությունից սովորելու, վեր կանգնելու, կռելու և կերտելու մեր նոր հաղթանակները», - հայտարարեց սրբազանը։