24/02/2023 16:41
Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ կնշանակվի պետնախարար
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 24-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասով` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը փետրվարի 24-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:
Դատախազության մասին օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հրաժարականի դեպքում գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, եթե գլխավոր դատախազի կողմից հրաժարականի դիմումը ներկայացվելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում»:
Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին, կառավարության նիստի ժամանակ, հայտարարել էր, որ Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին առաջարկել է ստանձնել պետական նախարարի պարտականությունները:
«Ուրախ եմ, որ նա պատրաստ է այս ծանր իրավիճակում վերցնել այդ դժվար պատասխանատվությունը»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։