24/02/2023 10:00
Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ. Նեդ Փրայս
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը և ընդգծել, որ բեռների տեղափոխման խոչընդոտները պետք է լուծվեն։
Թեմայի շրջանակում նա մեջբերել է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը։
«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, պետքարտուղարը Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ շփումներում բարձրացրել է այդ հարցը։ Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ։ Նա նաև կողմերին հորդորել է բացել հաղորդակցությունները։ Կարծում ենք` այս առաջին փուլում շատ կարևոր է, որ կողմերն իրենք վերացնեն ապրանքների տեղափոխման խոչընդոտները, այդ թվում` ապահովեն մարդասիրական աջակցություն նրանց համար, ովքեր օգտվում են միջանցքից»,- ասել է նա` հավելելով, որ պատրաստվում են կենտրոնանալ դիվանագիտության վրա` օգնելու ապահովել այդ հնարավորությունը: