25/02/2023 19:35
Նյարդային համակարգի հիմնական գործառույթներն ու ազդեցությունը ողջ օրգանիզմի վրա
Նյարդային համակարգը կառավարում է մարմնի գործունեությունը մեծ ծավալներով: Այն թույլ է տալիս քայլել, խոսել, կուլ տալ, շնչել կամ սովորել, ինչպես նաև վերահսկում է, թե ինչպես է օրգանիզմը պատասխանում անհետաձգելի իրավիճակներին:
Նյարդային համակարգը կազմված է երկու հիմնական բաժիններից՝
կենտրոնական նյարդային համակարգ, որն իր հերթին կազմված է գլխուղեղից և ողնուղեղից,
ծայրամասային նյարդային համակարգ, որը կազմված է կանտրոնական նյարդային համակարգը մարմնի մյուս շրջանների հետ կապող նյարդերից:
Նյարդային համակարգի հիմնական գործառույթները
Մեր գլխուղեղը ողնուղեղի և ծայրամասային նյարդային համակարգի միջոցով «հաղորդագրություններ» է ուղարկում, որպեսզի՝
կառավարի ձեռքերի և ոտքերի շարժումները,
կառավարի օրգանիզմի ինքնաբուխ գործառույթները, օրինակ՝ սրտի, օրգանների, ներզատական այլ գեղձերի գործունեությունը:
Նյարդային համակարգը նաև ներգրավված է տեսողության, լսողության, հոտի, համի և հպման զգացողությունների առաջացման և կառավարման մեջ: Հատուկ նյարդային բջիջները տեղեկատվություն են մակածում ձեր աչքերում, ականջներում, քթում, լեզվի և մաշկի վրա, որն էլ ուղարկվում է դեպի գլխուղեղ:
Գլխուղեղը, որը հանդիսանում է նյարդային համակարգի մի մասը և «կենտրոնը», ստեղծում է մեր մտքերը, զգացումները և հույզերը, ինչպես նաև կառավարում մարմնի գործառույթների մեծ մասը, ներառյալ այն, թե ինչ ենք խոսում, տեսնում, լսում, զգում և այլն:
Նյարդային համակարգի հիվանդությունները
Կան հազարավոր վիճակներ, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա, այդ թվում՝
դեգեներատիվ հիվանդություններ, օրինակ՝ Պարկինսոնի, Ալցհեյմերի և ցրված սկլերոզ,
ինսուլտ,
ողնուղեղի վնասվածքներ,
ցնցումային հիվանդություններ, օրինակ՝ էպիլեպսիա,
քաղցկեղ, ուղեղի ուռուցքներ,
վարակներ՝ մենինգիտ,
միգրեններ և այլն:
Նյարդային համակարգի հետ կապված որևէ խնդրի առկայության մասին հուշող հիմնական ախտանիշներն են՝
Գլխացավերը,
մշուշոտ տեսողություն կամ տեսողության այլ խանգարումները,
ընդհանուր թուլությունը և հոգնածության զգացումը,
վարքագծային փոփոխությունները,
վերջույթների թմրածությունը,
հավասարակշռության խանգարումները,
մկանային ուժի թուլությունը կամ կորուստը,
աղավաղված խոսքը, դողը և տրեմորը,
հուզական խնդիրները, հիշողության կորուստը (ամնեզիա):
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։