25/02/2023 10:15
«Հրապարակ». Իշխանությունների կողմից հատուկ է տպավորություն ստեղծվել, որ Արցախը հանձնելուն այլընտրանք չկա. «Դա սուտ, կեղծ, վտանգավոր թեզ է»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդան Օսկանյանը կարծում է, որ իշխանությունների կողմից հատուկ է նման տպավորություն ստեղծվել, որ Արցախը հանձնելուն այլընտրանք չկա. «Դա սուտ, կեղծ, վտանգավոր թեզ է»։
«Հիշում եք, երբ Փաշինյանը խոսեց այդ փաստաթղթի մասին... Ես ասացի, որ փոխանցեն իրեն, որ Մադրիդյան փաստաթղթի հեղինակը Երևանում է ապրում, կարող է կանչել ու խորհրդակցել... ես նրան հետևյալ հորդորը կանեի. հաշվի առնելով իր բարձր հեղինակությունը... լրացուցիչ որոշ զիջումներով... իր վրա վերցնի այդ պատասխանատվությունը, անի այդ մի քանի զիջումները ու հասնի ԼՂ հարցի հայանպաստ լուծմանը... ես պատրաստ էի իր կողքին կանգնել ու ամեն ինչով աջակցել, նա սխալ ճանապարհով գնաց ու սկսեց իր զրոյական կետից»»։