25/02/2023 12:34
Ամարասի վանքի վերականգնման աշխատանքները շարունակվում են
Ամարասի վանքի վերականգնման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են «Լույս» հիմանդրամից:
2019թ. հուլիսին «Լույս» հիﬓադրաﬕ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ հիﬓադրաﬕ խորհուրդը որոշում կայացրեց իրականացնելու Արցախի Ամարասի վանական համալիրի (հայ պատﬕչների վկայությունների համաձայն՝ Ամարասի վանքի եկեղեցին հիﬓադրել է Ս. Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին) լիարժեք վերականգնման ծրագիրը:
Վերականգնման ծրագիրը բաղկացած է երեք փուլից`
1-ին փուլ սկիզբ` սեպտեմբեր, 2019թ., ավարտ` օգոստոս, 2020թ.
2-րդ փուլ սկիզբ` օգոստոս, 2020թ., ավարտ` ապրիլ, 2022թ.
3-րդ փուլ սկիզբ` ապրիլ, 2022թ․, ավարտ` ապրիլ, 2023թ․
Աշխատանքներն իրականացվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի և մշակույթի նախարարության կողﬕց հավանության արժանացած նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայն` պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասնագիտական փորձառություն ունեցող կազմակերպությունների միջոցով` տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող մասնագետների մշտադիտարկմամբ: