25/02/2023 11:34
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները պայմանավորվել են վերականգնել էլեկտրագիծն ու գազամատակարարումը
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից «Արցախպրես»-ին հայտնել են, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագիծը և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ: