25/02/2023 14:34
Արցախն անառիկ և քրիստոնեական պահելու պատգամով Ծառուկյան ընտանիքի նախաձեռնության շահառուներն այս անգամ Ամարասի և Մարտունու փոքրիկներն են (Տեսանյութ)
Արցախն անառիկ և քրիստոնեական պահելու պատգամով Ծառուկյան ընտանիքի նախաձեռնության շահառուներն այս անգամ Ամարասի և Մարտունու փոքրիկներն են:
ԲՀԿ առաջնորդ, բարերար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ 220 ոսկյա խաչերը հասնում են հասցեատերերին. Ստեփանակերտի Մայր տաճարում Արցախի թեմի առաջնորդը օրհնել ու Ծառուկյան ընտանիքի նվերը փոխանցել է շրջափակման ընթացքում Ստեփանակերտի փոքրիկներին:
4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի կառուցած պատմական համալիրում նույնպես աղոթք է հնչում․ սահմանի վանքն այժմ ռուս խաղաղապահներն են հսկում․ Արցախն անառիկ և քրիստոնեական պահելու պատգամով Ծառուկյան ընտանիքի նախաձեռնության շահառուներն այս անգամ Ամարասի և Մարտունու փոքրիկներն են:
Հայրենիքում ապրելու իրավունքի պայքարին զուգահեռ՝ այս բնակավայրում նույնպես շրջափակման ընթացքում մանկան ճիչեր են լսվել, ու Աստծո լույսը խորհրդանշական նվերով, դժվար ճանապարհ հաղթահարելով, հասնում է նաև Ամարաս:
8 երեխա է օրհնություն ստացել Կարմիր Շուկա, Թաղավարդ, Քերթ, Սոս ու Հերհեր գյուղերից:
Մարտունի. Սուրբ Ներսես Մեծ եկեղեցի. այս շրջանում էլ 22 երեխա է լույս աշխարհ եկել շրջափակման ընթացքում:
Տեր Հովհան քահանան շնորհակալություն է հայտնել Ծառուկյան ընտանիքին ազգանվեր նախաձեռնության համար:
«Արցախը լինելու է հայկական, լինելու է խաղաղ ու զարգացող երկիր: Արցախում ծնված ամեն երեխա մեր հույսն է, մեր ապագան, մեր հպարտությունը»,- նշել է Գագիկ Ծառուկյանը:
Անհրաժեշտ հումանիտար օգնություն կլինի այս ընտանքիներին։ Սրանից զատ՝ ծավալուն օգնություն է նախատեսված նաև հազարավոր այլ արցախցիներին՝ 10 մեքենա հումանիտար բեռ ու 1 մեքենա դեղորայք: