28/02/2023 19:38
Տեսողությունը կարելի է բարելավել նաև սննդի օգնությամբ
Մեր օրերում լավ տեսողությունը կարելի է համարել ոչ միայն բնության պարգև, այլև հոգածության արդյունք: Բազում հետազոտություններ ցույց են տվել, որ լավ տեսողությունը կարելի է պահպանել առողջ սննդի օգնությամբ:
Գազար
Գազարը հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով և հատկապես տեսողության համար օգտակար A վիտամինով: Շնորհիվ բետա-կարոտինի պարունակության, այն նպաստում է տեսողության սրությանը: Արդյունքն առավել հաջող կլինի, եթե սննդակարգում ներառեք գազարով և թթվասերով աղցաններն ու շոգեխաշեք այն՝ ավելացնելով սերուցք:
Սև հաղարջ
Շնորհիվ B1 և C վիտամինի, նաև լյուտեինի պիգմենտի պարունակության, սև հաղարջն օգնում է պահպանել աչքի սրությունը և թուլացնել հոգնածությունը։ Սև հաղարջն իր օգտակար հատկությունները պահպանում է նույնիսկ սառեցված վիճակում կամ մուրաբայի տեսքով:
Սև շոկոլադ
Սև և դառը շոկոլադը, որը չի պարունակում հավելումներ, պաշտպանում է աչքի արյունատար անոթները՝ շնորհիվ իր մեջ պարունակվող ֆլավանոիդների, որոնք ամրացնում են աչքի եղջերաթաղանթը:
Սպանախ
Սննդակարգում այս բանջարեղենը ներառելով՝ կնվազեցնեք կատարակտի առաջացման հավանականությունը՝ 10 տոկոսով և ավելին:
Կաթնաշոռ
Կաթնաշոռը պարունակում է B2 վիտամին (ռիբոֆլավին), որը նպաստում է նյութափոխանակությանը եղջերաթաղանթում, իսկ վիտամին B12-ը բարելավում է արյան մատակարարումը դեպի աչք:
Դդում
Դդմի բաղադրության մաս կազմող լյուտեինը և զեակսանտինը այն հարստացնում են C, A, B1, B2 վիտամիններով և ցինկով: Դդումը ևս պահպանում է օգտակար բաղադրիչները՝ նույնիսկ ջերմամշակման ենթարկվելուց հետո:
Բրոկոլի
Շնորհիվ կարոտինի, լյուտեինի բյուրեղիկների, այն թույլ է տալիս պաշտպանել աչքի բջիջներն արտաքին գործոններից և պահպանել տեսողությունը երկար ժամանակ:
Ձկնամթերք և ձկան յուղ
Օմեգա 3 ճարպաթթվի աղբյուր են և դարեր շարունակ օգտագօրծվում են տեսողության պահպանման և բարելավման նպատակով:
Սոխ և սխտոր
Տարբեր կերակրատեսակներին սոխ և սխտոր ավելացնելով՝ կվերականգնվի տեսողության հստակությունն ու դիտման ճշգրտությունը:
Մրգեր
Տեսողության համար առավել օգտակար են կանաչ և նարնջագույն մրգերը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։