28/02/2023 20:50
Թունա ձկան օգտակար և վնասակար հատկությունները
Թունան սկումբրիաների ընտանիքի ծովային գիշատիչ ձուկ է։ Մարմինը երկարավուն է՝ դեպի պոչը նեղացած։ Չափը տատանվում է 50 սմ-ից մինչև 3-4 մետր, քաշը՝ 2-ից մինչև 600 կգ։ Սնվում է սարդիններով, փափկամարմիններով և խեցգետնակերպերով։
Թունա ձկան միսը պարունակում է մեծ քանակությամբ միոգլոբին, ինչի պատճառով այն հագեցած է երկաթով և կտրվածքի վրա ունի ընդգծված կարմիր գույն։ Այդ պատճառով այն անվանվում է նաև «ծովային հորթի միս» և բարձր է գնահատվում` իր սննդային արժեքի համար:
Թունայի օգտակար հատկությունները ապացուցված են բազմաթիվ հետազոտություններով.
դիետիկ արտադրանք է և խորհուրդ է տրվում ներառել ճաշացանկում՝ քաշի կորստի համար,
բարենպաստ ազդեցություն ունի նյարդային, սրտանոթային, վերարտադրողական համակարգերի վրա,
դրականորեն է ազդում ուղեղի աշխատանքի վրա,
կանխում է ծերացումը,
բարելավում է մազերի և մաշկի վիճակը,
ծառայում է որպես բնական դեղամիջոց՝ քաղցկեղի կանխարգելման համար,
կայունացնում է արյան բարձր ճնշումը,
ամրացնում է իմունային համակարգը,
համակարգում է նյութափոխանակությունը,
արդյունավետորեն քայքայում է խոլեստերինը։
Թունան, իր բոլոր ակնհայտ առավելությունների հետ մեկտեղ, ունի նաև վնասակար հատկություններ.
խոշոր ձկների միսը մեծ քանակությամբ սնդիկ և հիստամին է կուտակում, ուստի ավելի լավ է փոքր ձուկ ընտրել,
խորհուրդ չի տրվում օգտագործել երիկամային անբավարարությամբ տառապող մարդկանց,
խորհուրդ չի տրվում հղի և կերակրող կանանց,
խորհուրդ չի տրվում 3 տարեկանից ցածր երեխաներին։
Թունան պարունակում է նվազագույն ճարպ և ընդհանրապես խոլեստերին չի պարունակում։ Բարձր է նաև սպիտակուցային պարունակությունը: Այն A, D, C և B վիտամինների, օմեգա-3 չհագեցած ճարպաթթուների, սելենի, յոդի, կալիումի և նատրիումի հիանալի աղբյուր է։
Կալորիականության պարունակությունը `100 կկալ 100 գ արտադրանքի համար:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։