28/02/2023 19:08
Սույն «անպիտան» գործով որևէ ցուցմունք իմ կողմից չի տրվել և չի էլ տրվելու․ Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել․
«Ինձ վերաբերող քրեական գործով՝ վերապատրաստման դասընթացներին նախագահող դատավորի մասնակցելու պատճառաբանությամբ, երկշաբաթյա ընդմիջումից հետո. այս անգամ էլ՝ դատավորի արձակուրդի մեկնելու հիմնավորմամբ, դատական նիստ է նշանակվել 2023 թվականի մարտի 28-ին։
ՀԿ դատարանի դատավորի սույն որոշումը գնահատում եմ որպես իշխանության կողմից ինձ «պատժելու» նպատակով նիստերի արhեստական ձգձգման դրսևորում՝ հնարավորինս երկարատև անազատության մեջ պահելու միջոցով։
Ն.Գ. կրկին տեղեկացնում եմ նաև, որ սույն «անպիտան» գործով որևէ ցուցմունք իմ կողմից չի տրվել և չի էլ տրվելու և իմ ազատազրկումը ապօրինի է»։