28/02/2023 09:34
Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն է արժանացել Լիոնել Մեսին
Փարիզում կայացած ՖԻՖԱ-իThe Best մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 2022 թվականի լավագույնները:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավԱրգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Լիոնել Մեսին:
Տարվա լավագույն մարզիչն Արգենտինայի ազգային թիմի գլխավոր մասնագետ Լիոնել Սկալոնին է:
2022 թվականի խորհրդանշական հավաքականի կազմն ունի հետևյալ տեսքը` դարպասապահ` Տիբո Կուրտուա, պաշտպաններ` Ժոաո Կանսելու, Վիրջիլ Վան Դեյք, Աշրաֆ Հակիմի, կիսապաշտպաններ` Կազեմիրո Քևին Դե Բրույնե, Լուկա Մոդրիչ, հարձակվողներ` ԿարիմԲենզեմա, Էրլինգ Հոլանդ, Կիլիան Մբապե, Լիոնել Մեսի:
Տարվա լավագույն դարպասապահն Արգենտինայի ազգային ընտրանու և անգլիական «ԱստոնՎիլա»-ի անդամ Էմիլիանո Մարտինեսն է:
Պուշկաշի անվան տարվա լավագույն գոլի մրցանակը ստացավ լեհաստանի հավաքականի և«Վարտա»-ի պարաֆուտբոլիստ Մարչին Օլեքսին:
Լավագույն կին ֆուտբոլիստը` «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքսիա Պուտելասսն է (Իսպանիայի հավաքական):
Կանանց ֆուտբոլի 2022 թվականի լավագույն մասնագետ դարձավ Սարինա Վիգմանը, ով մարզում է Անգլիայի ֆուտբոլի հավաքականը:
Լավագույն կին դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից Մերի Էրպսն է:
Երկրպագուների մրցանակին արժանացան Արգենտինայի ազգային ընտրանու երկրպագուները: