28/02/2023 19:28
Փաշինյանի գլխավորած խորհրդակցությանը քննարկել են բնակչության կառուցվածքի փոփոխությունները, ժողովրդագրական իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ժողովրդագրական ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ժողովրդագրական ներկայիս իրավիճակին, առկա ռիսկերին և հնարավորություններին, միգրացիոն հոսքերի կառավարմանը, բնակչության կառուցվածքի փոփոխություններին, ժողովրդագրական ծրագրերին և այլ թեմաների:
Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն՝ մշակվելիք ռազմավարության նպատակների և թիրախների վերաբերյալ: