28/02/2023 11:33
Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները, անվտանգության խորհրդի անդամները փետրվարի 28-ին այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ դրել ադրբեջանական իշխանությունների կազմակերպած կոտորածներին զոհ դարձած հայերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ:
Այնուհետև, ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ: