28/02/2023 13:50
Լավրովը հաստատել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումներն անցկացնելու Մոսկվայի պատրաստակամությունը
Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ անցկացնելու Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Հայաստանը դեռ վերջնական որոշում չի կայացրել Մոսկվայում կայանալիք արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու պատրաստակամության վերաբերյալ։
«Չեմ կարծում, որ մենք չափազանց համառ կլինենք մեր ծառայություններն առաջարկելու հարցում, բայց երկու կողմերն էլ քաջատեղյակ են դրանց մասին»,- ասել է Լավրովը։