28/02/2023 18:13
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին:
Ողջունելով Քրիստինա Քվինին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք իր պատասխանատու առաքելության մեջ:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում ստեղծված իրավիճակը և դրա վերաբերյալ միջազգային հստակ արձագանքի կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: