01/03/2023 17:22
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Հունաստանում գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր վշտով ստացա Հունաստանում ուշ երեկոյան երկու գնացքների բախման ողբերգական լուրը: Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:
Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հույն եղբայրական ժողովրդին և Հունաստանի կառավարությանը»։