01/03/2023 14:09
Հայաստանը որևէ ցանկություն չունի երկիրը դարձնել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում բխել է Հայաստանի կարիքներից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Կարիք ասելով նկատի ունեն այն, որ 2021 թվականին ու 2022-ին երեք անգամ Հայաստանի ինքնիշխան տարածքը ենթարկվել է Ադրբեջանի հարձակմանը:
«Մենք, գնահատելով երկամսյա գործունեությունը, գտել ենք, որ այն ունի որոշակի կայունացնող դերակատարում ու դրա երկարաժամկետ տեղակայումը ՀՀ սահմանի երկայնքով կարող է որոշակիորեն նպաստել խաղաղության մթնոլորտի ձևավորմանն ու անվտանգության համար լրացուցիչ երաշխիք լինի», - ասաց նա:
Խանդանյանն ընդգծեց՝ Հայաստանը որևէ ցանկություն չունի երկիրը դարձնել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։