01/03/2023 13:44
Ադրբեջանի ներկայացուցիչներն այս պահին Կաշենի հանքում են
MediaHub-ի տեղեկություններով՝ այս պահին ադրբեջանցիները գտնվում են Կաշենի հանքում: Ըստ աղբյուրի՝ վերջին օրերին սա առաջին այցը չէ, երբ ադրբեջանցիներն ազատ մտնում են հանքի տարածք:
MediaHub-ը փորձել է կապ հաստատել հանքի տնօրինության հետ, սակայն, ապարդյուն՝ զանգերը մնացել են անպատասխան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Արցախի կառավարությունը «Բեյզ Մեթըլս» ընկերության հետ համատեղ որոշեց ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր. «Հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը՝ որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար»: