01/03/2023 17:36
Ժաննա Անդրեասյանը տիկնիկային թատրոն է այցելել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն: Նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
«Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Արտաշես Բաբայանի ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանն ու Արա Խզմալյանը շրջել են տարածքում, ծանոթացել թատրոնում կատարված բարեփոխումներին, տեխնիկական թարմացման, հակահրդեհային, անվտանգության, ինչպես նաև կառավարման համակարգերի արդիականացմանը:
Տնօրենը նախարարին է ներկայացրել նաև թատրոնի 2023 թվականի ստեղծագործական և հյուրախաղային ծրագրերը: Քննարկվել են տիկնիկային թատրոնի զարգացմանն առնչվող հեռանկարային այլ ծրագրեր ևս»,- նշված է ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրությունում: