01/03/2023 10:13
«Հրապարակ». Օրենքներ գրելու և կարևոր որոշումներ կայացնելու իրավունքն իշխանությունը հանձնել է տարբեր սորոսական կազմակերպությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրենքներ գրելու և կարևոր որոշումներ կայացնելու իրավունքն իշխանությունը հանձնել է տարբեր սորոսական կազմակերպությունների, կիսագրագետ իրավաբանների, անհայտ հանրային գործիչների, որոնք իրենց կյանքում ոչինչ չեն ստեղծել: Նրանք այժմ Սահմանադրություն ու Քրեական օրենսգիրք են փոխում, կանոնակարգեր գրում:
Արդյունքում` ծանր հանցագործություն կատարած անձանց ուզում են ազատել պատժից` զղջալու հիմքով, կամ` արտակարգ դրության ժամանակ համացանցն անջատելու դրույթ մտցնել: Իսկ երեկ ինչ-որ անհայտ ՀԿ-ների ներկայացուցիչներ արդարադատության նախարարի հետ քննարկել են ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմների հարցը»։