02/03/2023 18:48
Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման․ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի սկզբունքները հավասարազոր են․ Օլաֆ Շոլց
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինձ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումները, մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ անկայուն, Լեռնային Ղարաբաղում՝ գնալով սրվող հումանիտար իրավիճակով», - Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Ստատուս- քվոն չի կարող շարունակվել, պետք է ի բարօրություն մարդկանց՝ երկարաժամկետ լուծման հանգել։ Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից։
Ընդ որում, այս սկզբունքները հավասարազոր են»,- հայտարարեց Օլաֆ Շոլցը։