02/03/2023 12:23
Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելը հատուկ նպատակ չունի. Արդարադատության նախարար
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը վստահեցնում է՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելը հատուկ նպատակ չունի։
«Արդարադատության նախարարությունը Դատական օրենսգրքով սահմանված կարգով հարուցում է վարույթներ ու եթե վարույթի հարուցումից հետո գտնում է, որ կան իրավական հիմքեր միջնորդությամբ գնալու ԲԴԽ, իր լիազորությունների շրջանակներում գնում է այնտեղ, պաշտպանում է իր տեսակետը ու լինում են հաղթանակներ, նաև՝ պարտություններ», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Մինասյանի խոսքով՝ եթե դատավորը ենթարկվում է պատասխանատվության՝ նշանակում է, որ դատավորը դժգոհ է լինելու իր դեմ կայացված որոշումից։