02/03/2023 12:16
Մակունցը և կոնգրեսական Մեգըզայները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Մարտի 1-ին դեսպան Մակունցը հանդիպել է նորընտիր կոնգրեսական Սեթ Մեգըզայներին (Ռոդ Այլընդ, դեմոկրատ)։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանը, Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքներին առնչվող հարցեր։
Դեսպան Մակունցը կոնգրեսականին շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևոր հարցերին աջակցության, ներառյալ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Ներկայացուցիչների պալատում ներկայացված H.Res.108 բանաձևը համահեղինակելու համար։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում դեսպան Մակունցի՝ Ռոդ Այլընդ այցելության վերաբերյալ։