02/03/2023 10:01
«Փաստ». Առաջիկայում պարեկային ծառայություն է գործելու նաև անտառներում
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես երևում է, Հայաստանում պարեկային ծառայության ստեղծումը «վարակիչ» ու ոգևորիչ է եղել այլ գերատեսչությունների համար: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում պարեկային ծառայություն է գործելու նաև անտառներում:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս հերթական խորհրդակցությունն է անցկացվել շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ, որի ժամանակ մանրամասն քննարկվել են գերատեսչության կառուցվածքում նշյալ ծառայության ձևավորման և ֆունկցիոնալության հետ կապված հարցեր:
Ըստ մեր տեղեկությունների, ՇՄՆ պարեկները ծառայություն են իրականացնելու անտառներում՝ առավել խիստ հսկողություն իրականացնելու ապօրինի ծառահատումների և բնության հանդեպ այլ իրավախախտումների առումով»։