04/03/2023 13:54
Էլիտաները դավաճանել են. չկա գեթ մեկ Արամ Մանուկյան, Հովհաննես Քաջազնունի. Դավիթ Սարգսյան
Հաստիքային մտավորականությունը խորապես անտարբեր է պետության ճակատագրի նկատմամբ. իրենց համար առավել կարևոր է հեռուստաեթերը չկորցնելը, իշխանությունից հերթական կոչում պոկելը,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է լրագրող Դավիթ Սարգսյանը:
«Էլիտաներ ասելով այլ բան պետք է հասկանանք, մարդիկ, որ բավականաչափ կարողություն ունեն ռազմավարական տեսիլք ստեղծելու և դա կյանքի կոչելու: Պարզվեց, որ 30-35 տարի ազգային կրթություն տալով մի քանի սրենդի, մենք չենք կարողանում ընդամենը մի քանի տասնյակ հազար երիտասարդի վարակել այն գաղափարներով, որոնք խորհրդային շրջանում ինքնահրատ մամուլով էին փոխանցվում: Հասնում ես լուսավոր 21-րդ դար, հասկանում ես՝ քո պետականությանը տիրություն անելու ռեսուրս չունես. մտավորականները դավաճանել են, էլիտաները դավաճանել են, քաղաքական դաշտի մեծ մասը կրավորական կեցվածք է որդեգրել։ Ում վրա է պետության փրկության գործը․ չկա գեթ մեկ Արամ Մանուկյան, Հովհաննես Քաջազնունի»:
Դավիթ Սարգսյանի գնահատմամբ՝ ամոթալի է, որ մեկ անձի պաշտպանություն ստանձնած ոստիկանների կենտրոնակայանի առջև դրված է պետականության հիմնադրի՝ Արամ Մանուկյանի կիսանդրին, որի համար պետությունը գերագույն արժեք էր, իսկ այսօրվա ուժային կառույցների համար ոչ թե պետությունն է գերագույն արժեք, այլ՝ մեկ անձի պաշտպանությունը:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում: