04/03/2023 16:45
Արցախում սննդային թունավորումները կաթնամթերքից են եղել
Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է տրամադրել Հանրապետությունում արձանագրված սննդային թունավորման պատճառների վերաբերյալ․
«Մարտի 4-ին «Համաճարակաբանության և հիգիենիայի կենտրոն ՊՈԱԿ լաբորատորիայից Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեին հայտնել են, որ «Արցախկաթ» և «Առաջնեկ» ընկերությունների կաթնամթերքի արտադրանքների պարբերական փորձաքնությունների գործընթացում փետրվարի 27-ին «Արցախկաթ» ՓԲԸ թթվասերի արտադրանքում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ մանրէ, մածուն արտադրանքի մեջ՝ ԱՑԽՄ֊ի թույլատրելի շեմից բարձր մանրէներ, իսկ «Առաջնեկ» ՓԲԸ կաթնաշոռ արտադրանքում՝ խմորասնկեր և բորբոսասնկեր։
Հիմք համարելով նշած փորձաքննության արդյունքները, Պետական տեչսությունների կառավարման կոմիտեի կողմից նշված արտադրանքը հետ է կանչվել շուկայից՝ ինչպես փետրվարի 27-ի արտադրության մնացորդները, այնպես էլ մինչ այսօր շուկայում վաճառվող «Արցախկաթի» թթվասերն ու մածունը և «Առաջնեկի» կաթնաշորը։
Կասեցվում են «Արցախկաթ» ընկերության մածունի և թթվասերի արտադրության առանձին գործառույթները, իսկ «Առաջնեկ» ՓԲԸ ում հայտարարվելու է սանիտարական օր։
Խնդրում ենք զերծ մնալ նշված ապրանքատեսակների այսօրվա գնումներից, իսկ գնված ապրանքները չօգտագործել, ինչպես նաև հայտնում ենք, որ չնայած հայտնաբերված մանրէին, այս պահի դրությամբ «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունք տվյալ մասով հիվանդներ չեն ընդունվել»։