04/03/2023 11:21
Հակոբ Արշակյանը Գանայի պատվիրակության ղեկավարին ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն-2023» 8-րդ համաժողովի շրջանակներում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Գանայի Հանրապետության պատվիրակության ղեկավար, տեղեկատվության նախարար Կոջո Օպպոնգ Նկրումահի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Այդ մասին Արշակյանը գրել է Ֆեյսբուքում:
«Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակներում հանդիպել եմ Գանայի Հանրապետության պատվիրակության ղեկավար, Տեղեկատվության նախարար Կոջո Օպպոնգ Նկրումահի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Գանայի Տեղեկատվության նախարար Կոջո Օպպոնգ Նկրումահը կարևորել է միջազգային հարթակներում հարցի քննարկումը՝ նշելով, որ Գանան, հանդիսանալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, հետևողականություն կդրսեւորի բարձրաձայնված հարցերի հասցեագրման կապակցությամբ։
Անդրադարձանք նաև Գանայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Քննարկվել է կիբերանվտանգության, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության հնարավոր ուղիները: Ընդգծվել է նաև հայ-Գանայի գործարար կապերի շփումների խթանումն ու խորացումը», - նշել է Հակոբ Արշակյանը: